«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ի՞նչ իմաստ ունի հայկական դպրոցը, եթե ուսուցիչը նիկոլ է ընտրում

Ի՞նչ իմաստ ունի հայկական դպրոցը, եթե ուսուցիչը նիկոլ է ընտրում
09.06.2026 | 21:20

Ի՞նչ իմաստ ունեն Եռաբլուրը, մեր տասը հազարից ավել սուրբ նահատակները, նրանց սխրանքը, երբ դու գնում ես ու քո կոտրած ձեռքով նիկոլ ես ընտրում։

Ես չեմ հասկանում։

Ես, ազնվությամբ, չեմ հասկանում՝ ի՞նչ իմաստ ունի հայկական դպրոցը, եթե ուսուցչուհին ու ուսմասվարը նիկոլ են ընտրում։

Ես իմ ծանոթներին արդեն չեմ հարցնում՝ ում են ընտրել, որովհետև վախենում եմ ասի` նիկոլին, ու մեր երկար տարիների ծանոթությունը, էլ չեմ ասում՝ ընկերությունը, իմաստազրկվի։ Եթե դու ծագում ունես, տեսակ ես, զավակ ունես, թոռ ես ունենալու, դու ինչպե՞ս ես նրանց ապագան կապում թուրքի հետ։

Ես հասկանում եմ, որ երբ քեզ առաջարկում էի ընտրել՝ մտածելով, բայց քեզ այնպես են վախեցրել, որ դու ամեն ինչ միայն բնազդով ես անում, երևի։ Ախր, քո վրա չի էլ ազդում, դու ընտրում ես ու գնում քո տուն, հասկացողը տառապում է, որովհետև հասկացողը տեսնում է, թե ինչպես է իր Երկիրը վերածվում ադրբեջանի, իսկ դու չես տեսնում։ Դու ընտրում ես ու գնում քո խղճուկ կյանքը քարշ տալու։ Քեզ համար ի՞նչ տարբերություն։ Այսօր քեզ խաբել են, ասել են, որ խաղաղություն են նվիրել։ Քո ընտրության «արգասիքները» մեր սերունդներն են ստանալու, այսինքն, քո զավակները ևս։

Տավուշում մի լավ բժիշկ կար։ Ինտելեկտ ունեցող, իմաստուն ու շատ կատակասեր մարդ էր։ Մի օր այս մարդու մոտ մի հովիվ է գալիս, ասում է․

- Բժիշկ ջան, հազում եմ։ Շատ եմ հազում։

Ասում է ու հազում էս խեղճ մարդը։ Բժիշկն ասում է․

- Արմեն դայի, ոչխարդ որտե՞ղ ես պահում։

- Արմենասար, քե մատաղ, ասա՝ աշխարհի ծերին,-հազալով պատասխանում է հովիվը,- զոռով եմ եկել, քեզ հասել։

- Կողքիդ մարդ-մուրդ լինու՞մ է։

- Չէ, քե մատաղ, ես եմ ու շներս։

- Բա հազա, է՛լի, այ մարդ, ու՞մ ես խանգարում,- ժպիտով ասում է բժիշկն ու դեղատոմսը գրում, տալիս։

Հիմա, եթե ձեր ընտրելը էս մարդու հազալու պես լիներ՝ Աստված Ձեզ հետ, բայց Դուք մեզանից մեր Երկիրն ու տեսակն եք տանում ու, ձեր հոտի պես, տանում եք մեզ մի նոր սպանդի։

Դեպի Արարատ

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ